Կառույցը տրամադրում է 7500 մ2 ընդհանուր մակերեսով գրասենյակային տարածքներ` հարմարավետ նախագծով և ժամանակակից ձևավորմամբ: Վարձակալությամբ տրվող նվազագույն մակերեսը մոտավորապես 25 մ2 է, մինչդեռ առավելագույնը անսահմանափակ է: Բոլոր գրասենյակային տարածքները ապահովված են ինժեներական անհրաժեշտ կոմունիկացիոն ցանցով (էլեկտրականություն, ջեռուցում, օդափոխություն, օդորակում, հակահրդեհային ազդանշանային համակարգ և տելեկոմունիկացիոն ցանց): Յուրաքանչյուր 150 մ2 մակերեսով վարձակալվող գրասենյակային տարածքի համար հատկացվում է մեկ տեղ ավտոկանգառում:
Եթե ցանկանում եք բարձր մակարդակով կազմակերպել խորհրդաժողովներ, խորհրդակցություններ կամ գործնական հանդիպումներ, ապա <<Էրեբունի Պլազան>>պատրաստ է հոգալ Ձեր բոլոր խնդիրները:
Առաջարկվող տեսականին ընդգրկուն է` խորհրդաժողովների համար նախատեսված նրբաճաշակ ,հարմարավետ և ժամանակակից տեխնիկական պարագաներով հագեցած սրահների վարձակալությունից մինչև նրբահամ սննդային սպասարկում:
Սրահի անվանումը
Մակերեսը
Տարողունակությունը
Էրեբունի
290 քմ
250 անձ
Արգիշտի
100 քմ
25 անձ
Մենուա
38 քմ
16 անձ
Արամե
65 քմ
35 անձ
<<902>>
110 քմ
70 անձ
Բիզնես կենտրոնի նախասրահի բարի դռները մշտապես բաց են Ձեր առջև: Այստեղ Դուք կարող եք հանդիպել Ձեր ընկերների և գործընկերների հետ կամ պարզապես լիցքաթափվել աշխատանքից` մեկ գավաթ սուրճ խմելով: Իսկ մեկ հարկ ներքևում գտնվում է ճաշարանը` նախատեսված 160 անձի համար, որտեղ հիանալիորեն համատեղված են տեղում պատրաստվող ճաշատեսակների և ըմպելիքների մատչելի գներն ու բարձր որակը: Ներքին հարդարանքի ու ձևավորման կենսուրախ երանգները, հաճելի երաժշտությունն ու հարմարավետ կահույքը կբարձրացնեն Ձեր տրամադրությունը և լիցքեր կհաղորդեն աշխատաքային օրն անցկացնելու համար:
Աշխատանքային օրվա ավարտին Ձեզ հանգիստը կապահովի մեր Առողջարարական կենտրոնը, որն իր մեջ ներառում է մարզասրահ, լողավազան, ֆիննական բաղնիք, թուրքական “համամ”, ջակուզի: Նրբաճաշակ ինտերիերը կտրամադրի լիարժեք հանգստի, իսկ բարեհամբույր անձնակազմը Ձեզ համար բարենպաստ միջավայր կստեղծի լիցքաթափվելու համար:
Copyright © 2015 - Erebuni Plaza.All Rights Reserved.