Լոբբի-բար և ճաշարան
Բիզնես կենտրոնի նախասրահի բարի դռները մշտապես բաց են Ձեր առջև: Այստեղ Դուք կարող եք հանդիպել Ձեր ընկերների և գործընկերների հետ կամ պարզապես լիցքաթափվել աշխատանքից` մեկ գավաթ սուրճ խմելով: Իսկ մեկ հարկ ներքևում գտնվում է ճաշարանը` նախատեսված 160 անձի համար, որտեղ հիանալիորեն համատեղված են տեղում պատրաստվող ճաշատեսակների և ըմպելիքների մատչելի գներն ու բարձր որակը: Ներքին հարդարանքի ու ձևավորման կենսուրախ երանգները, հաճելի երաժշտությունն ու հարմարավետ կահույքը կբարձրացնեն Ձեր տրամադրությունը և լիցքեր կհաղորդեն աշխատաքային օրն անցկացնելու համար: